BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
10 հոգով մնացած Կրասնոդարը հաղթեց Ակրոնին․ Սպերցյանն ու Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը (տեսասնյութ)
13 Սեպտեմբեր 2025

10 հոգով մնացած Կրասնոդարը հաղթեց Ակրոնին․ Սպերցյանն ու Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը (տեսասնյութ)

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր «Ակրոնին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Վիկտոր Սան՝ 14-րդ րոպեին։ 21-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Արտյոմ Ձյուբան՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։

76-րդ րոպեին Նիկիտա Կրիվցովը, Էդուարդ Սպերցյանի փոխանցումից, գրավեց «Ակրոնի» դարպասը՝ առաջ մղելով «Կրասնոդարին»։ Տեսանյութը՝ այստեղ։

89-րդ րոպեին Դիեգո Կոստան հեռացվեց խաղադաշտից՝ վերջին հույսի խախտման համար։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Էդգար Սևիկյանն ընդգրկված էին համապատասխանաբար «Կրասնոդարի» ու «Ակրոնի» կազմում։ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Սևիկյանը փոխարինվեց 78-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ակրոնը» 6 միավորով 13-րդ տեղում է։

Հաջորդ տուրում ՌՊԼ-ի գործող հաղթողները կմրցեն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի», իսկ Տոլյատին ներկայացնող ակումբը՝ «Ռուբինի» հետ։

Նախորդ հոդվածը
Դավիթ Եղիազարյանը՝ ֆուտբոլի Եվրոպայի լրագրողների առաջնության լավագույն խաղացող, Հովհաննես Մամբրեյանը՝ լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Սլովանը փրկվեց պարտությունից․ Բարսեղյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։