BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Արսեն Հարությունյանը հաղթելով Օլիմպիական փոխչեմպիոնին՝ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
14 Սեպտեմբեր 2025

Արսեն Հարությունյանը հաղթելով Օլիմպիական փոխչեմպիոնին՝ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 57 կգ քաշային ազատ ոճայինները։

Այդ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը որակավորման փուլում մրցում էր ուկրաինացի Վլադիսլավ Աբրրամովի հետ ու 2 րոպե 17 վայրկյանում առավելության հասավ վերջինիս նկատմամբ՝ 10։0 հաշվով։ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը լարված գոտեմարտում 13-8 հաշվով հաղթանակի հասավ մոնղոլ  Մունխ Բատհույագի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ 14-3 հաշվով ջաջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ն ներկայացնող, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սփենսեր Լիի նկատմամբ։ Եվրոպայի քառակի չեմպիոնը գոտեմարտն ավարտեց ժամանակից շուտ։

Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Չոնսոն Հանը, որը քառորդ եզրափակչում առավելության հասավ Մեքսիկայի ներկայացուցիչ Բրավո Յանգի նկատմամբ։

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Գուլոմջոն Աբդուլաևն (Ուզբեկստան) ու Բեկզատ Ալմազ Ուուլուն (Ղրղզստան)։

Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 1/16 եզրափակչում զիջեց Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Յոնես Էմամիին։ Վերջինիս եզրափակիչ հասնելու պարագայում Ալիխանյանն իրավունք կստանա անցկացնելու սփոփիչ գոտեմարտեր և պայքարելու բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։

Վաղը պայքարի մեջ կմտնի 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ 

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Հարությունյանը քառորդ եզրափակչում է․ Ալիխանյանը զիջեց մեկնարկում
Հաջորդ հոդվածը
Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար. Ալիխանյանը կորցրեց մեդալային հույսերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։