BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար. Ալիխանյանը կորցրեց մեդալային հույսերը
14 Սեպտեմբեր 2025

Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար. Ալիխանյանը կորցրեց մեդալային հույսերը

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 57 կգ քաշային ազատ ոճայինները։

Այդ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը որակավորման փուլում մրցում էր ուկրաինացի Վլադիսլավ Աբրրամովի հետ ու 2 րոպե 17 վայրկյանում առավելության հասավ վերջինիս նկատմամբ՝ 10։0 հաշվով։ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը լարված գոտեմարտում 13-8 հաշվով հաղթանակի հասավ մոնղոլ  Մունխ Բատհույագի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ 14-3 հաշվով ջաջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ն ներկայացնող, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սփենսեր Լիի նկատմամբ։ Եվրոպայի քառակի չեմպիոնը գոտեմարտն ավարտեց ժամանակից շուտ։

Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Չոնսոն Հանն էր, որին հայ ըմբիշը զիջեց 1-4 հաշվով։

Կիսաեզրափակչի մյուս զույգում էլ Գուլոմջոն Աբդուլաևը (Ուզբեկստան) 0-8 հաշվով զիջեց Բեկզատ Ալմազ Ուուլուին (Ղրղզստան)։

Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 1/16 եզրափակչում զիջեց Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Յոնես Էմամիին։ Վերջինս, քառորդ եզրափակչում դուրս մնաց ոսկե մեդալի համար պայքարից, հետևաբար, Ալիխանյանը մնաց առանց մեդալային հույսերի։

Հիշեցնենք, որ քիչ անց բրոնզե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։

Վաղը պայքարի մեջ կմտնի 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ 

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Արսեն Հարությունյանը հաղթելով Օլիմպիական փոխչեմպիոնին՝ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Նոա-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։