Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արարատ-Արմենիան գոլառատ խաղում հաղթեց Ուրարտուին
14 Սեպտեմբեր 2025

Արարատ-Արմենիան գոլառատ խաղում հաղթեց Ուրարտուին

Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Ուրարտուին» ու հաղթեց 3։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Բալանտան։ 68-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը կրկնապատկեց «Արարատ-Արմենիայի» առավելությունը։ Շաղոյանի գոլից շուրջ 5 րոպե անց «Ուրարտուն» ստացավ 11-մետրանոցի իրավունք, որը դիպուկ իրացրեց Բրունո Միշելը։ Միշելի գոլից րոպեներ անց հյուրերի կազմակերպած գրոհի արդյունքում Ժիրայր Մարգարյանը գրավեց սեփական դարպասը։ Խաղավարտից 4 րոպե առաջ Բրունո Միշելը 2-րդ անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ Ավելի անել Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմին չհաջողվեց։

Այս հաղթանակից հետո 4 հանդիպում անցկացրած «Արարատ-Արմենիան» 10 միավորով 2-րդ հորիզոնականում է։ «Ուրարտուն» անցկացրել է 6 հանդիպում և ունի նույնքան միավոր ու 3-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Արման Անդրեասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
Հաջորդ հոդվածը
Նոան հաղթեց Փյունիկին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։