BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Գրանդ Սվիս 2025. Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ
15 Սեպտեմբեր 2025

Գրանդ Սվիս 2025. Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

Հայ շախմատիստների արդյունքները 10 խաղափուլից հետո`
 
Շանթ Սարգսյան՝ 6 միավոր
Արամ Հակոբյան՝ 5.5 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4.5 միավոր
Գաբրիել Սարգսյան՝ 4 միավոր
Հայկ Մարտիրոսյան՝ 4 միավոր

Շանթը գտնվում է 15-րդ հորիզոնականում և վերջին խաղափուլում կմրցի 2722 վարկանիշ ունեցող Ժավոխիր Սինդարովի հետ:

Վերջին խաղափուլից առաջ 7 միավորով մրցաշարի առաջատարներն են՝ Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Հանս Մոկե Նիմանը (ԱՄՆ) և Վինսենթ Կայմերը (Գերմանիա)

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 6 միավոր և վերջին խաղափուլից առաջ գտնվում է 9-րդ հորիզոնականում: Լիլիթ Մկրտչյանը ունի 4 միավոր:

Կանանց մրցաշարի առաջատարներն են Եկատերինա Լահնոն (ՖԻԴԵ) և Վաիշալի Ռամեշբաբուն (Հնդկաստան), ովքեր ունեն 7.5 միավոր։

11-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին։

Նախորդ հոդվածը
Ավանդական կարատեի Զեյթուն ակումբը հայտարարում է ընդունելություն
Հաջորդ հոդվածը
Նոա-Ռիեկա խաղի տոմսերն արդեն վաճառքում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։