BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հայտնի է Արսեն Հարությունյանի մրցակիցը՝ բրոնզե մեդալի համար պայքարում
15 Սեպտեմբեր 2025

Հայտնի է Արսեն Հարությունյանի մրցակիցը՝ բրոնզե մեդալի համար պայքարում

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատ ոճի 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանն այսօր երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հայ ըմբիշի մրցակիցը կլինի Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգը։ Վերջինս սփոփիչ գոտեմարտում 6:2 հաշվով հաղթել է Պուերտո Ռիկայի ներկայացուցչին։

Հարությունյանըն Օլիմպիական խաղերի ժամանակ հաղթել է Յանգին՝ 13։3 հաշվով։

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Հարությունյանը մրցում էր ուկրաինացի Վլադիսլավ Աբրրամովի հետ ու 2 րոպե 17 վայրկյանում առավելության հասավ վերջինիս նկատմամբ՝ 10։0 հաշվով։ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը լարված գոտեմարտում 13-8 հաշվով հաղթանակի հասավ մոնղոլ  Մունխ Բատհույագի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ 14-3 հաշվով ջաջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ն ներկայացնող, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սփենսեր Լիի նկատմամբ։ Եվրոպայի քառակի չեմպիոնը գոտեմարտն ավարտեց ժամանակից շուտ։

Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Չոնսոն Հանն էր, որին հայ ըմբիշը զիջեց 1-4 հաշվով։

Այսօր պայքարի մեջ կմտնի նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Նոա-Ռիեկա խաղի տոմսերն արդեն վաճառքում
Հաջորդ հոդվածը
Թևանյանը պարտվեց մեկնարկում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։