BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Թևանյանը պարտվեց մեկնարկում
15 Սեպտեմբեր 2025

Թևանյանը պարտվեց մեկնարկում

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի էին դուրս եկել 65 կգ քաշային ազատ ոճայինները։

Այդ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը մրցում էր տաջիկ Աբդուլմաժիդ Կուդիևի հետ և մինչ ընդմիջում հաղթում էր 5։0 հաշվով։

Ընդմիջումից հետո Կուդիևը գլորումներ կատարեց՝ հաշիվը դարձնելով 5։16։ Հայ մարզիկը չելենջի դիմեց, որը հաղթելուց հետո հաշիվը դարձավ 5։14։ Գոտեմարտի մնացած 1 րոպե 43 վայրկյանում Թևանյանը կարողացավ 3 միավոր վաստակել, սակայն ավելին անել չհաջողվեց։

Հայ մարզիկը պահպանում է մեդալային հույսերը։ Կուդիևի եզրափակիչ դուրս գալու դեպքում, Թևանյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ ու կպայքարի բրոնզե մեդալի համար։ Տաջիկստանը ներկայացնող մարզիկը 1/8 եզրափակչում կմրցի ուզբեկ Ումիդջոն Ջալոլովի հետ։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար է պայքարելու նաև 57 կգ քաշայի Արսեն Հարությունյանը։

Մեր մյուս ներկայացուցիչներից Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանն ու Մանվել Խնձրցյանը մնացել են առանց մեդալի։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Արսեն Հարությունյանի մրցակիցը՝ բրոնզե մեդալի համար պայքարում
Հաջորդ հոդվածը
Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։