BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հայաստանի Գավաթ․ Գանձասարը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
17 Սեպտեմբեր 2025

Հայաստանի Գավաթ․ Գանձասարը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլում «Գանձասարը» ընդունել էր «Ալաշկերտին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Բերտրան Մանին։ 2-րդ կեսի մեկնարկից 10 րոպե անց Արման Խաչատրյանը գրավեց սեփական դարպասը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։ 83-րդ րոպեին Նարեկ Ալավերդյանը կարողացավ գրավել Անատոլի Այվազովի գրաված դարպասը՝ «Գանձասարին» նվիրելով Գավաթի խաղարկության հաջորդ փուլի ուղեգիր։

Նշենք, որ Վահե Գևորգյանն «Ալաշկերտի» մեկնարկային կազմն ամբողջությամբ ռոտացիայի էր ենթարկել և հիմնական կազմի առաջատարներ Կարեն Նալբանդյանը, Մոմո Տուրեն ու Օլավալե Ֆարայոլան խաղադաշտ մտան միայն հանդիպման վերջնամասում։

Հիշեցնենք, որ Գավաթի խաղարկութան նախնական փուլի արդեն ավարտված հանդիպումներում «Արարատի Արաքսը» պայքարից դուրս էր թողել «Լեռնային Արցախին», «Սյունիքը»՝ «Հայքին», իսկ «Սարդարապատը»՝ «Միկային»։

Վաղը կկայանա Գավաթի խաղարկության նախնական փուլի վերջին՝ «Բենտոնիտ»-«Անդրանիկ» հանդիպումը։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Սարդարապատը հաղթեց Միկային ու դուրս եկավ հաջորդ փուլ
Հաջորդ հոդվածը
Այաքս-Ինտեր․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։