BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հայաստանի Գավաթ․ Սարդարապատը հաղթեց Միկային ու դուրս եկավ հաջորդ փուլ
17 Սեպտեմբեր 2025

Հայաստանի Գավաթ․ Սարդարապատը հաղթեց Միկային ու դուրս եկավ հաջորդ փուլ

Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլում «Սարդարապատը» հյուրընկալվել էր «Միկային» ու հաղթեց 2։1 հաշվով։

Արմավիրը ներկայացնող ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Վրեժ Մկրտչյանը՝ 35 ու 64-րդ րոպեներին։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին «Միկան» ստացավ 11-մետրանոցի իրավունք, որը դիպուկ իրացրեց Ալիկ Հովհաննեսյանը։

Երեկ կայացած խաղերում «Արարատի Արաքսը» պայքարից դուրս էր թողել «Լեռնային Արցախին», իսկ «Սյունիքը»՝ «Հայքին»։

Այսօր Գավաթի խաղարկության նախնական փուլում «Գանձասարը» կընդունի «Ալաշկերտին», իսկ վաղը կկայանա «Բենտոնիտ»-«Անդրանիկ» հանդիպումը։

Նախորդ հոդվածը
Ափսոսանքս մեծ է, բայց մնում եմ ծանրամարտում․ Հակոբ Մկրտչյանը՝ կարիերան ավարտելու մասին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Գանձասարը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։