BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Զախարյանը Եվրոպա լիգայում նորամուտի խաղում գոլային փոխանցում է կատարել
21 Փետրվար 2025

Զախարյանը Եվրոպա լիգայում նորամուտի խաղում գոլային փոխանցում է կատարել

«Ռեալ Սոսյեդադի» 21-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի` «Միդտյուլանդի» դեմ պատասխան խաղի 83-րդ րոպեին փոխարինման մտնելուց հետո գոլային փոխանցում է կատարել։

Հանդիպումն ավարտվել է իսպանական թիմի՝ 5։2 հաշվով ջախջախիչ հաղթանակով: Զախարյանի փոխանցումից հետո բասկերի իսլանդացի հարձակվող Օրի Օսկարսոնը խփել է իր թիմի 5-րդ գոլը։

Այսպիսով, սա Զախարյանի առաջին արդյունավետ գործողությունն է 2024 թվականի մարտի 31-ից  վեր, երբ Արսենը գոլային փոխանցում էր կատարել «Ալավեսի» հետ Լա լիգայի 30-րդ տուրի խաղում (1:0):

«Զախարյանը ցանկանում է խաղալ: Ես երջանիկ եմ, քանի որ նա գոլային փոխանցում կատարեց Օրիին: Երկուսից էլ գոհ եմ, բայց հատկապես Զախարյանից, քանի որ նա ապաքինվում է երկարատև վնասվածքից, և վստահ եմ, որ այս րոպեները լավ ազդեցություն կունենան նրա վրա»,- խաղից հետո ասել է «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը:

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի թիմին
Հաջորդ հոդվածը
Շիրակ․ Տեսանելի աճ, սեփական կադրեր, զարգացման նախադրյալներ․ ՀՊԼ վերսկսմանն ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։