BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Թեժ կրքեր Ավանում. Արարատ-Արմենիան ու Նոան հաղթողին չպարզեցին
20 Սեպտեմբեր 2025

Թեժ կրքեր Ավանում. Արարատ-Արմենիան ու Նոան հաղթողին չպարզեցին

Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Նոային»։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց Ուելթոնն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ 22-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը առաջ մղեց «Նոային»։ 10 րոպե անց Հուգո Օլիվերիան վերականգնեց հաշվի հավասարությունը։ 

2-րդ կեսի մեկնարկից 5 րոպե անց «Նոայի» բոսնիացի հարձակվողը դուբլ ձևակերպեց։ 66-րդ րոպեին էլ կարմիր քարտով պատժվեց Մարին Յակոլիշն ու թիմերը հանդիպումը շարունակեցին 10 հոգով։ 

Յակոլիշի հեռացումից ուղիղ 10 րոպե անց Արթուր Սերոբյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ «Նոան» ևս մեկ կարմիր քարտ ստացավ։ Այս անգամ պատժվեց Վիրջիլ Պինսոնը, սակայն «Արարատ-Արմենիան» մնացյալ ժամանակում չկարողացավ օգտվել քանակական առավելությունից։

Այս հանդիպումից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

Նախորդ հոդվածը
Ակրոնն ու Ռուբինը հաղթողին չպարզեցին․ Սևիկյանն ու Իվուն մասնակցեցին ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ․ Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։