BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Ըմբշամարտի ԱԱ․ Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր
20 Սեպտեմբեր 2025

Ըմբշամարտի ԱԱ․ Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Պողոսյանը բրոնզե մեդալը վիճարկում էր Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբալովի հետ։

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9։0 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Կուզկոյին։ 1/8-ում Պողոսյանը զիջեց ուզբեկ Ալիշեր Գանիևին։ Վերջինս հասավ եզրափակիչ, ինչը հայ մարզիկին տվեց սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն։

Սփոփիչ գոտեմարտում Պողոսյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Նիհադ Մամադլին էր, որը չներկայացավ գոտեմարտին՝ վնասվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը։

Ավելի վաղ պայքարը լքել էին 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Վաղը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի ու բրոնզե մեդալի համար կպայքարի 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Թեժ կրքեր Ավանում. Արարատ-Արմենիան ու Նոան հաղթողին չպարզեցին
Հաջորդ հոդվածը
Փյունիկը հաղթեց ԲԿՄԱ-ին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։