BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Fastex ՀՊԼ. Ալաշկերտը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ
21 Սեպտեմբեր 2025

Fastex ՀՊԼ. Ալաշկերտը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել էր «Գանձասարին» ու հաղթեց 2։0 հաշվով։

«Ալաշկերտի» կազմում աչքի ընկան Կարեն Նալբանդյանն ու Էդգար Փիլոյանը։

Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը», իր ակտիվում ունենալով 15 միավոր, վերադառնում է 1-ին հորիզոնական։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 1 հանդիպում պակաս է անցկացրել 2-րդ տեղում գտնվող «Ուրարտուից»։

Սա «Ալաշկերտի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում։ Վերջին 5 խաղերում «ալաշկերտցիները» խփել են 11 գոլ, իսկ սեփական դարպասն ընդունել են միայն 1-ը։

Հաջորդ տուրում «Ալաշկերտը» կմրցի «Վանի» հետ, բայց մինչ այդ ՀՊԼ-ի 2-րդ տուրից հետաձգված հանդիպում կանցկացնի «Արարատ-Արմենիայի» դեմ։ «Գանձասարի» մրցակիցը 8-րդ տուրում «Փյունիկն» է։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Սլավիկ Գալստյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում ու կպայքարի բրոնզե մեդալի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։