Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Սլավիկ Գալստյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում ու կպայքարի բրոնզե մեդալի համար
21 Սեպտեմբեր 2025

Սլավիկ Գալստյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում ու կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 6։4 հաշվով առավելության հասավ Ավստրալիան ներկայացնող ճապոնացի ըմբիշը Ցուչիկա Սիմոյամադայի նկատմամբ։

Այս հաղթանակի շնորհիվ Գալստյանը դուրս է գալիս «բրոնզե եզրափակիչ», որտեղ կպայքարի ղրղզ Ռազզակ Բեիշեկեևի հետ։

Հիշեցնենք, որ այսօր մրցումային վերջին օրն է։

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 10 ըմբիշով։ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը վաղաժամ լքել են պայքարը։ 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն։

Նախորդ հոդվածը
Fastex ՀՊԼ. Ալաշկերտը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ
Հաջորդ հոդվածը
Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։