BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր
21 Սեպտեմբեր 2025

Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային, Սլավիկ Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Այդ մեդալի համար նա պայքարում էր Ղրղզստանը ներկայացնող Ռազզակ Բեիշեկեևի հետ ու 1-ին կեսում զիջելով 1։5 հաշվով, հաղթանակի հասավ 15։5 հաշվով նվաճելով Հայաստանի համար 3-րդ մեդալը։

Այսպիսով, ավարտվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հունահռոմեականները նվաճում են 1 ոսկե ու 2 բրոնզե մեդալ։ 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը, իսկ 60 կգ քաշային կարգում պատվոհարթակի 3-րդ աստիճանին էր կանգնել 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։

Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնում էին նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ ոճի Հայաստանը հավաքականը նվաճել էր 1 բրոնզե մեդալ։ Պատվոհարթակին կանգնել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը։

Նախորդ հոդվածը
Սլավիկ Գալստյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում ու կպայքարի բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածը
Բայերն ու Բորուսիան հաղթողին չպարզեցին․ Ռանոսը խաղաց 10 րոպե (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։