BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Արժանի էինք այս հաղթանակին. Էդգար Փիլոյան
22 Սեպտեմբեր 2025

Արժանի էինք այս հաղթանակին. Էդգար Փիլոյան

Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ալաշկերտը» 2։0 հաշվով հաղթել է «Գանձասարին»։

«Ալաշկերտի» երկրորդ գոլի հեղինակ Էդգար Փիլոյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է խաղի մասին։    

«Ուրախ եմ, որ կարողացանք 3 միավոր վաստակել՝ հատկապես գավաթային խաղից հետո։ Արժանի էինք այս հաղթանակին։ Որախ եմ, որ կարողացա գոլ խփել՝ օգնել թիմին։ Կարծում եմ ամբողջ թիմը լավ աշխատանք տարավ»,-ասել է Փիլոյանը։ 

Հիշեցնենք, որ սա «Ալաշկերտի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում։ Վերջին 5 խաղերում «ալաշկերտցիները» խփել են 11 գոլ, իսկ սեփական դարպասն ընդունել են միայն 1-ը։ 

6 խաղից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը
Հաջորդ հոդվածը
Աշխատանքը երբեք անպատասխան չի մնում. Արսեն Հարությունյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։