BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Տիկնիզյանը ստացել է Սերբիայի քաղաքացիություն
24 Սեպտեմբեր 2025

Տիկնիզյանը ստացել է Սերբիայի քաղաքացիություն

Հայաստանի ազգային հավաքականի ու սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ստացել է Սերբիայի անձնագիր՝ դառնալով այդ երկրի քաղաքացի։ 

Նրան այդ անձնագիրը շնորհվել է Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտի հրամանագրով, որը հրապարկվել է Սերբիայի պաշտոնական տեղեկագրում։

Հայ պաշտպանից բացի Սերբիայի քաղաքացիություն են ստացել նաև Միլան Վուկոտիչը՝ «Պարտիզանից» և Դուգլաս Օվուսուն՝ «Ռադնիկից»։

Սերբական անձնագիր ստանալը նշանակում է, որ Տիկնիզյանը Սերբիայում այլևս չի համարվելու լեգեոներ։ Ըստ այդ առաջնության կանոնների, խաղադաշտում 1 թիմի կազմում կարող է լինել առավելագույնս 4 ֆուտբոլիստ, որոնք չունեն ԵՄ-ի անձնագիր։ Սա նաև հնարավորություն կտա Տիկնիզյանին տեղափովել թոփ առաջնություներ՝ լեգեոների կարգավիճակից դուրս։

Սերբիայի վարչապետի հրամանագրում ասված է․

«Սերբիայի քաղաքացիություն շնորհել Նաիր Հովհաննեսի Տիկնիզյանին, ծնված 1999 թվականի մայիսի 12-ին՝ Սանկտ-Պետերբուրգում, ՌԴ, ՌԴ-ի քաղաքացի։ Իրական որոշումը հրապարակված է Սերբիայի պաշտոնական տեղեկագրում»։

Այժմ Տիկնիզյանն ունի Հայաստանի, Ռուսաստանի և Սերբիայի քաղաքացիություն։

Նախորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարն ու ՀՖՖ նախագահը հետևել են Հայաստանում Յուվենտուսի ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին
Հաջորդ հոդվածը
Դավիթ Հակոբյանը հերթական գոլն է խփել Պոդբրեժովայի կազմում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։