BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Պատրաստվել էինք դժվար հանդիպման, բայց կարող էինք 2-րդ ու 3-րդ գոլերն էլ խփել․ Ռոբերտ Արզումանյանը՝ Շիրակի դեմ խաղից հետո (տեսանյութ)
27 Սեպտեմբեր 2025

Պատրաստվել էինք դժվար հանդիպման, բայց կարող էինք 2-րդ ու 3-րդ գոլերն էլ խփել․ Ռոբերտ Արզումանյանը՝ Շիրակի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Շիրակ»-«Ուրարտու» (0։1) խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է խաղի մասին․

«Պատրաստվել էինք դժվար հանդիպման, քանի որ «Շիրակը» երիտասարդ հայերով համալրված թիմ է, որը խաղից-խաղ առաջխաղացում է ունենում։ Մարզչին էլ գիտեմ, շատ լավ մարզիչ է ու կարողանում է թիմն ավելի կազմակերպած դարձնել ու իր մտքերը կարողանում է դաշտում կատարել։ Մենք 1-ին խաղակեսում, կարծում եմ, չիրականացրեցինք, հիմնականում գնդակով խաղի ժամանակ, այն խաղի պլանը, որը մարզել էինք, մարզում էինք, ելնելով ավելի շատ ոչ ճիշտ դիրքավորվելուց։ 2-րդ խաղակեսում շտկեցինք ու կարծում եմ, որ մինչև վերջնամասը հիանալի հանդիպում անցկացրինք, կարող էինք 2-րդ ու 3-րդ գնդակն էլ խփել, իսկ վերջնամասը շատ լարված անցավ, ինչը բնական է Գյումրիում, բայց կարողացանք պահել այդ ճնշումը, հաղթեցինք և 1 քայլ ևս կատարեցինք՝ մեր խաղը բարելավելու ուղղությամբ»։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Ուրարտուն հաղթեց Գյումրիում
Հաջորդ հոդվածը
Տղաները կռվեցին, պայքարեցին ու նվիրված էին․ Որակից գոհ եմ․ Արսեն Հովհաննիսյանը՝ Ուրարտուի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։