ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են|
Տղաները կռվեցին, պայքարեցին ու նվիրված էին․ Որակից գոհ եմ․ Արսեն Հովհաննիսյանը՝ Ուրարտուի դեմ խաղից հետո (տեսանյութ)
27 Սեպտեմբեր 2025

Տղաները կռվեցին, պայքարեցին ու նվիրված էին․ Որակից գոհ եմ․ Արսեն Հովհաննիսյանը՝ Ուրարտուի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Շիրակ»-«Ուրարտու» (0։1) խաղից հետո Գյումրին ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը խոսել է խաղի մասին․

«Ընդհանուր երկկողման լավ խաղ էր։ Ընդմիջմանը զգուշացրինք, որ տարրական սխալներ չլինեն, բայց գոլի դրվագում մենք էինք դուրս եկել հակագրոհի ու եթե ճիշտ փոխանցում կատարեինք՝ մենք գոլ կխփեինք, բայց կորցրինք գնդակն ու ընդունեցինք, ինչից հետո ամեն ինչ արեցինք գոլի համար, որը խփեցինք, բայց չեղարկեցին գոլը, քանի որ ՎԱՌ-ով նայեցին ու խախտում տեսան։ Կնայենք՝ կտեսնենք։ Շատ բան չկա ասելու, տղաները կռվեցին, պայքարեցին, նվիրված էին։ Որակն ու աշխատանքը բավարարեցին։ Մի փոքր մեզ չի բավարարում միավոր վերցնելու ու հաղթելու համար, ինչն էլ ժամանակի հարց է»։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Պատրաստվել էինք դժվար հանդիպման, բայց կարող էինք 2-րդ ու 3-րդ գոլերն էլ խփել․ Ռոբերտ Արզումանյանը՝ Շիրակի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։