BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Հայաստան-Լիխտենշտեյն. Կանանց հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու առաջին հեթ-տրիկը
21 Փետրվար 2025

Հայաստան-Լիխտենշտեյն. Կանանց հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու առաջին հեթ-տրիկը

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պայքարը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում: Մեր ընտրանին ընդգրկված է C3 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիները: 

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առաջին խաղում ընդունել է Լիտենշտեյնի ընտրանուն և հաղթեց 6:1 հաշվով: 

Հանդիպման հաշիվը բացել է Մարալ Արթինը 7-րդ րոպեին: Րոպեներ անց մեր ընտրանու առավելությունը կրկնապատկել է Օքսաննա Պիզլովան: Առաջին խաղակեսի վերջում էլ Լարա Կազանջյանի խփած գոլի արդյունքում թիմերն ընդմիջման են գնացել 3:0 հաշվի պայմաններում:

51-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ է իրացրել Աննա Դալլաքյանը: 1 րոպե անց Լիխտենշտեյնի հավաքականի կազմում Կատարինա Ռիշը կրճատել է հաշվի տարբերությունը: Եվս 1 րոպե անց Լարա Կազանջյանը դուբլ է ձևակերպել, 71-րդ րոպեին էլ դարձել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի պատմության առաջին հեթ-տրիկի հեղինակը՝ հաշիվը դարձնելով 6:1:

Մեր հավաքականը տարել է իր պատմության ամենախոոր հաշվով հաղթանակը, գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը
Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ մեկնարկում
Հաջորդ հոդվածը
Շիրակ - Արարատ խաղը հետաձգվել է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։