Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ալաշկերտն ու Շիրակը հաղթողին չպարզեցին
03 Հոկտեմբեր 2025

Ալաշկերտն ու Շիրակը հաղթողին չպարզեցին

Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել էր «Շիրակին»։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Տիգրան Սումբուլյանը՝ 21-րդ րոպեին։ 20-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում 1-ին անգամ էր ընդգրկվել «Շիրակի» մեկնարկային կազմում։

2-րդ կեսի մեկնարկից 8 րոպե անց «Ալաշկերտը» ստացավ 11-մետրանոցի իրավունք, որը հստակ իրացրեց ու հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Կարեն Նալբանդյանը՝ խփելով իր 5-րդ անընդմեջ գոլն, իսկ մրցաշրջանում խփած գոլերի թիվը հասցնելով 7-ի։

Այս հանդիպումից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 19 միավորով։ «Շիրակը» 6 միավորով 8-րդ հորիզոնականում է։

Այս տուրում կկայանան նաև «Փյունիկ»-«Վան» (04․10 17։00), «Արարատ»-ԲԿՄԱ (04․10 19։00), «Արարատ-Արմենիա»-«Գանձասար» (05․10 17։00) և «Ուրարտու»-«Նոա» (05․10 20։00) հանդիպումները։

Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԱԱ․ Գառնիկ Չոլակյանն ավարտեց մրցելույթները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։