Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ծանրամարտի ԱԱ․ Գառնիկ Չոլակյանն ավարտեց մրցելույթները
03 Հոկտեմբեր 2025

Ծանրամարտի ԱԱ․ Գառնիկ Չոլակյանն ավարտեց մրցելույթները

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեցին 60 կգ քաշային տղամարդիկ։

Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը։ Հայ ծանրորդը պոկումում գրանցեց 123 կգ (8-րդ), իսկ հրումում 152 կգ (10-րդ) արդյունքը։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց չինացի Հաո Վանը՝ երկամարտի 302 կգ արդյունքով (138+164)

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հաջորդ ներկայացուցիչը Գոռ Սահակյանն է՝ 71 կգ քաշային կարգում։ Սահակյանը մրցահարթակ դուրս կգա հոկտեմբերի 5-ին։ Մեր բոլոր ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ։

ԱԱ-ում հայ ծանրորդների մրցելույթների ուղիղ թարմացումներին հետևեք Sportmedia.am-ի տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտն ու Շիրակը հաղթողին չպարզեցին
Հաջորդ հոդվածը
Սևիկյանը գոլը 1 միավոր բերեց Ակրոնին՝ Զենիթի դեմ խաղում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։