BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սևիկյանը գոլը 1 միավոր բերեց Ակրոնին՝ Զենիթի դեմ խաղում (տեսանյութ)
04 Հոկտեմբեր 2025

Սևիկյանը գոլը 1 միավոր բերեց Ակրոնին՝ Զենիթի դեմ խաղում (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ակրոնն» ընդունել էր «Զենիթին»։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

11-րդ րոպեին Պեդրոյի խփած գոլին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը՝ 36-րդ րոպեին։ Տեսանյութը այստեղ։

Հայ կիսապաշտպանն ընդգրկված էր «Ակրոնի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 60-րդ րոպեին։ Հետաքրքրական է, որ Տոլյատին ներկայացնող ակումբը կարող է հաղթանակ կորզել, սակայն հիմնական ժամանակին ավելացրած 6-րդ րոպեին Արտյոմ Զյուբան չկարողացավ իրացնել 11-մետրանոցը։

Այս խաղից հետո «Ակրոնը» 8 միավորով 13-րդ տեղում է ու միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո, 12-րդ տուրում, կմրցի «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ։

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի ԱԱ․ Գառնիկ Չոլակյանն ավարտեց մրցելույթները
Հաջորդ հոդվածը
Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։