Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Արկադի Մկրտիչյանը երկարաձգել է պայմանագիրը Ուրարտու բասկետբոլային ակումբի հետ
06 Հոկտեմբեր 2025

Արկադի Մկրտիչյանը երկարաձգել է պայմանագիրը Ուրարտու բասկետբոլային ակումբի հետ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Արկադի Մկրտիչյանը կշարունակի հանդես գալ «Ուրարտու»-ում. նրա հետ պայմանագիրը երկարաձգվել է:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Արկադին «Ուրարտու»-ի կազմում է 2021-ից և այս ընթացքում դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նրա փորձն ու նվիրվածությունը մեծ ներդրում ունեն մեր թիմի հաջողություններում։

Արկադի Մկրտիչյանը Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողներից է: ԱՄՆ-ում համալսարանական դիվիզիոնում հանդես գալուց հետո խաղացել է Իսպանիայում, Ղազախստանում և Էստոնիայում, ինչից հետո տեղափոխվել է Հայաստան: Հայաստանի հավաքականի գույները պաշտպանում է 16 տարեկանից:

Նախորդ հոդվածը
Ալաշկերտի ևս մեկ ֆուտբոլիստ հրավիրվել է հավաքական. Ազգային թիմը սկսում է հավաքը
Հաջորդ հոդվածը
Սպերցյանն իրեն երբեք նման բան թույլ չէր տալ. Տիկնիզյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։