BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է հերթական նորեկին
08 Հոկտեմբեր 2025

Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է հերթական նորեկին

Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ բասկետբոլիստ Կարեն Մելիքյանը կարիերան կշարունակի «Ուրարտուում»:

Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը և 21-ամյա հարձակվողը պաշտոնապես ստորագրել են պայմանագիրը՝ սկիզբ դնելով նոր և խոստումնալից համագործակցության։


 «Մեծ սպասելիքներով եմ միանում «Ուրարտուին»: Կարելի է ասել՝ նոր թիմ է ձևավորվում նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ։ Հավաքվել են փորձառու խաղացողներ, որոնցից շատ բան կա սովորելու։ Միասին պատրաստ ենք նոր նվաճումների։ Վստահ եմ՝ թիմային համախմբվածության, դրական մթնոլորտի և լավ աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել ամենաբարձր արդյունքներին», - նշել է Կարեն Մելիքյանը։

Կարենը եղել է Հայաստանի Մ18 և Մ20 հավաքականների առանցքային խաղացողներից մեկը՝ աչքի ընկնելով վստահ խաղով և թիմային մտածողությամբ։ Երկու մրցաշրջան անցկացրել է նաև ԲԿՄԱ-ում, որի հետ նվաճել է Ա լիգայի չեմպիոնությունը:

Նախորդ հոդվածը
Արարատի դարպասապահը հրավիրվել է Կոմորյան կղզիների ազգային հավաքական
Հաջորդ հոդվածը
Աննա Ամրոյանն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։