BazaResidence
Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)|
Եկել ենք այստեղ, որ անմնացորդ նվիրվենք ու հասնենք դրական արդյունքի․ Խնդիրներ կստեղծենք Հունգարիայի համար․ Վահան Բիչախչյան
10 Հոկտեմբեր 2025

Եկել ենք այստեղ, որ անմնացորդ նվիրվենք ու հասնենք դրական արդյունքի․ Խնդիրներ կստեղծենք Հունգարիայի համար․ Վահան Բիչախչյան

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը վաղը մրցելու է Հունգարիայի ընտրանու դեմ։ Խաղից առաջ տեղի է ունեցել ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու կիսապաշտպան Վահան Բիչախչյանի մամուլի ասուլիսը։

Ներկայացնում ենք Բիչախչյանի ուշագրավ մտքերը․

«Մեր խմբի բոլոր հավաքականներն էլ լավ ու ուժեղ հավաքականներ են։ Ամեն խաղ բարդ է լինելու, բայց մենք լավ ենք պատրաստվել։ Թիմում շատ ուրախ մթնոլորտ է։ Այս մի քանի օրը լավ մարզումներ ենք անցկացրել։ Թիմը լավ վիճակում է գտնվում։ Եկել ենք Բուդապեշտ, որ խաղանք լավ ֆուտբոլ, անմնացորդ նվիրվել ու հասնել դրական արդյունքի»։


«Շատ լավ ենք ուսումնասիրել Հունգարիայի հավաքականին։ Ինչ մնում է հակառակորդի բացակայող ֆուտբոլիստներին, կարող եմ ասել, որ ավելի շատ կենտրոնանալու ենք մեր խաղի վրա։ Ունենք մեր պլանը ու հուսով եմ կօգտագործենք այն վաղը լիովին։ Կներդնենք բոլոր ուժերը խաղադաշտում ու կխաղանք այն խաղը, որը մենք ենք ուզում ու հաստատ կստեղծենք խնդիրներ հակառակորդի համար»։

«Նոր մարզիչը եկել է էներգիայով ու հավատով լի՝ ինչը մեզ է փոխանցվում։ Հուսով եմ, վաղը նույնպես կկարողանանք խաղալ այն խաղը, որը խաղացինք Իռլանդիայի դեմ։ Ժամանակ է պետք, որ մարզիչը լիովին փոխանցի իր մտքերն ու ցանկությունները, բայց ամեն ինչ շատ լավ է ստացվում։ Կարող եմ ասել, որ մինչև այսօր կարողացել ենք իրար ճանաչել ու վստահ եմ, որ մեր նոր մարզչի հետ հավաքականն ավելի լավ տեսք կունենա․ կլինի ավելի ուժեղ ու կհասնենք մեր առջև դրված նպատակներին»։

Հիշեցնենք, որ Հունգարիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին ու կմեկնարկի 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Հյս․ Մակեդոնիա Մ21-Հայաստան Մ21․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ունենք հավատ, նվիրվածություն ու վաղը կպայքարենք․ Եղիշե Մելիքյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։