Ակրոնը միավորներ խլեց Լոկոմոտիվից․ Սևիկյանը մասնակցեց խաղին| Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն| Ավանդական Կարատե․ Էրիկ Հովսեփյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)| Ավանդական Կարատե․ Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը՝ Եվրոպայի չեմպիոն| Նարեկ Գրիգորյանը բացեց գոլերի թիվը այս մրցաշրջանում ՝ նպաստելով Ֆարուլի հաղթանակին (տեսանյութ)| Ինտերը զիջեց Նապոլիին․ Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով|
Ունենք հավատ, նվիրվածություն ու վաղը կպայքարենք․ Եղիշե Մելիքյան
10 Հոկտեմբեր 2025 |  92

Ունենք հավատ, նվիրվածություն ու վաղը կպայքարենք․ Եղիշե Մելիքյան

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը վաղը մրցելու է Հունգարիայի ընտրանու դեմ։ Խաղից առաջ տեղի է ունեցել ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու կիսապաշտպան Վահան Բիչախչյանի մամուլի ասուլիսը։

Ներկայացնում ենք ազգային հավաքականի գլխավոր մարզչի ուշագրավ մտքերը․

«Պորտուգալիայից հետո, Իռլանդիայից առաջ և հիմա ոչ մի տարբերություն չկա։ Մենք ունենք մեկ նպատակ՝ լավ արդյունքի հասնելու ու դրա համար ամեն ինչ անելու։ Մեր տրամադրվածությունն ու հոգեբանությունն այնպես է, որ շատ հեռու չենք ուզում նայել։ Մենք նայում ենք առաջիկա խաղին ու ուզում ենք արդյունքի հասնել։ Ինչ վերաբերվում է թիմի լիդերին (ի նկատի ունի Դոմինիկ Սոբոսլային) շատ լավ ֆուտբոլիստ է։ Համոզված եմ, որ պրոբլեմներ կստեղծի ու ոչ միայն ինքը՝ նաև ամբողջ թիմը։ Մենք գործ ունենք լավ թիմի հետ ու հասկանում եմ, որ սա տնային խաղ չէ ու լինելու է ճնշում։ Մենք լավ թիմ ենք, ունենք հավատ, նվիրվածություն ու վաղը կպայքարենք»։

«Ուսումնասիրել ենք մրցակցին, բայց ես չեմ կենտրոնանում, թե որ ֆուտբոլիստներն են բացակայում ու ինչ ֆուտբոլ է նախընտրելու մարզիչը։ Մենք լավ հասկացել ենք ու ուսումնասիրել ենք մարզչի ու թիմի աշխատանքը։ Իրենց փիլիսոփայությանը ծանոթ ենք, ի տարբերություն ձեր մարզչի, որը 7 տարի է աշխատում այս թիմի հետ, ես աշխատում եմ 7 շաբաթ։ Դա նշանակում է, որ նա լիովին գիտի թիմին, իսկ ես նոր եմ ծանոթանում թիմի հետ։ Ավելի շատ խնդիր տեսնում եմ այդտեղ։ Ես շատ բաներ չեմ կարողանում հասցնել իմ թիմի հետ աշխատելուց։ Մի բան ինձ հանգստացնում է, որ ես հավատում եմ իմ թիմին՝ իմ թիմը հավատում է ինձ։ Կկրկնեմ, բարդ խաղ է սպասվելու։ Մենք պետք է հոգեբանորեն պինդ լինենք ու նվիրված աշխատենք»։

«Ոչ-ոքին կհամարեմ լավ արդյունք, քանի որ սա տնային խաղ չէ ու մրցակիցն ուժեղ է»։

«Այո մեր տնային խաղերում ես ունեի անակնկալներ անելու ցանկություն, իսկ ոչ տնային խաղերում ավելի շատ կենտրոնացած եմ մրցակցի անակնկալների մասով»։

«Խորքային խնդիրներ կան, այո, տեսել եմ, բայց լուծումները միանգամից չեմ կարող միանգամից գտնել։ Դրա համար ժամանակ է պետք, դրա համար ես այս ցիկլից առաջ եմ ընդունել թիմը, հասկանալով, որ պետք է այդ խնդիրները լուծել»։

Վահան Բիչախչյանի ասուլիսին ծանոթացեք այստեղ։

Հիշեցնենք, որ Հունգարիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին ու կմեկնարկի 20։00-ին։

 

Նախորդ հոդվածը
Եկել ենք այստեղ, որ անմնացորդ նվիրվենք ու հասնենք դրական արդյունքի․ Խնդիրներ կստեղծենք Հունգարիայի համար․ Վահան Բիչախչյան
Հաջորդ հոդվածը
Հայաստանի երիտասարդական հավաքականը զիջեց Մակեդոնիայի հասակակիցներին (տեսանյութ)

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։