Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպանն ու ևս 2 նորեկ՝ Սյունիքում
«Սյունիքը» հայտարարել է երեք ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին:
Թիմին են միացել Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպան Պողոս Կրմզյանը, ռուս դարպասապահ Սերգեյ Ռեզնիչենկոն և հարձակվող Մամադու Դիալլոն։
20-ամյա Կրմզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել նաև «Սոչի», «Ակրոն Կոնոպլյով» թիմերում։ Կրմզյանը հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականում՝ մասնակցելով Մ19 Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։
19-ամյա դարպասապահ Սերգեյ Ռեչնիչենկոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, հանդես է եկել նաեւ «Չայկա» և «Նարտ Չերկեսկ» թիմերում։ «Սյունիքի» և Ռեզնիչենկոյի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։
27-ամյա գվինեացի հարձակվող Մամադու Դիալլոն հանդես է եկել Ղազախստանի Առաջին լիգայում՝ 48 խաղում խփելով 35 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում, ինչպես նաև Բելառուսի Պրեմիեր լիգայում՝ 18 խաղում խփելով 4 գոլ եւ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Դիալլոն մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վանում»։ Այստեղ անցկացրած 14 խաղում մեր նորեկը դարձել է 2 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։