Ակրոնը միավորներ խլեց Լոկոմոտիվից․ Սևիկյանը մասնակցեց խաղին| Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն| Ավանդական Կարատե․ Էրիկ Հովսեփյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)| Ավանդական Կարատե․ Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը՝ Եվրոպայի չեմպիոն| Նարեկ Գրիգորյանը բացեց գոլերի թիվը այս մրցաշրջանում ՝ նպաստելով Ֆարուլի հաղթանակին (տեսանյութ)| Ինտերը զիջեց Նապոլիին․ Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով|
Վաղը պատերազմ կտեսնենք, թե ով կհաղթի՝ ցույց կտա վաղը․ Եղիշե Մելիքյանը՝ Իռլանդիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)
13 Հոկտեմբեր 2025 |  82

Վաղը պատերազմ կտեսնենք, թե ով կհաղթի՝ ցույց կտա վաղը․ Եղիշե Մելիքյանը՝ Իռլանդիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելու է Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանի մամուլի ասուլիսը․

Ներկայացնում ենք Եղիշե Մելիքյանի ուշագրավ մտքերից․

«Ես ինքս պատասխանատու մարդ եմ և ակումբում էլ աշխատելուց ես պատասխանատվություն զգում էի, բայց հավաքականի մարզիչ լինելով, զգալ այս պատասխանատվությունը` մեծ տարբերություն է։ Տարբերություն կա աշխատանքի մեջ, որովհետև դու ակումբում աշխատում ես ֆուտբոլիստների հետ, որոնք ունեն պայմանագիր ու դու գիտես իրենցից ինչ պահանջես, իսկ ազգային հավաքական հրավիրվում են հրավերով ու չկան ֆինանսական հարցեր։ Այստեղ միայն հայրենասիրության, պատասխանատվության ու նվիրվածության ուղղությունները պետք է գտնես ու աշխատես»։ 

«Հայաստանի ազգային հավաքականը խաղում է հայերի համար և երբ արտագնա հանդիպում ենք անցկացնում՝ մենք ավելի շատ սփյուռքի համար ենք մտածում, որ իրենք օտար երկրում իրենց լավ զգան, հպարտ զգան։ Մենք այդ ոգևուրությունը տալիս ենք մեր թիմին ու պատասխանատվությունը կա։ Թե՛ տանը, թե՛ դրսում մենք խաղում ենք մեր ազգի համար»։

«Մենք հոգեբանորեն պատրաստվել ենք ու գիտենք, որ շատ դժվար է լինելու այստեղ, որովհետև թիմը պարտվել է, թիմը շատ լավ հասկանում է, որ վերջին շանսերից է, որ պետք է մեզ հաղթի, որ ունենա շանս։ Մրցակցի մոտիվացիան մենք շատ լավ հասկանում ենք ու հարյուր տոկոս տարբերվելու է։ Մենք պետք է ճիշտ պատրաստվենք և՛ հոգեբանորեն, և՛ տակտիկապես»։

«2 թիմ, որ վերջին խաղերում պարտվել են ու ցավալի միավորներ են կորցրել։ Մենք էլ, մրցակիցն էլ հասկանում ենք, որ այս 3 միավորը շատ կարևոր է։ Վաղը պատերազմ կտեսնենք, թե ով կհաղթի՝ ցույց կտա վաղը»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Նախորդ հոդվածը
Շախմատի թիմային ԵԱ․ Կանանց թիմը հաղթեց թուրքերին, տղամարդկանց թիմը ոչ-ոքի խաղաց
Հաջորդ հոդվածը
Արայիկ Գևորգյանը կշարունակի հանդես գալ «Ուրարտու» բասկետբոլային ակումբում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։