Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Շուտով կլինենք հավաքական , որի հետ շատ շատերը հաշվի կնստեն. Հենրի Ավագյան
16 Հոկտեմբեր 2025

Շուտով կլինենք հավաքական , որի հետ շատ շատերը հաշվի կնստեն. Հենրի Ավագյան

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանն ԱԱ-2026 թ. ընտրական փուլի՝ Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականների հետ արտագնա խաղերից հետո կիսվել է տպավորություններով:

«Ես հավատում եմ այն պրոցեսին, ինչի միջով հիմա մենք անցնում ենք։ Սա իմ հավաքականն է , այստեղ մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալները ուղղելու վրա։ Մեր մեծ աշխատանքի և միասնականության շնորհիվ մենք շուտով կլինենք հավաքական , որի հետ շատ շատերը հաշվի կնստեն։

Այս չափից շատ էմոցիոնալ խաղերից հետո շատ կարևոր է արագ վերականգնվել և շարժվել առաջ։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներից անմնացորդ նվիրման և աջակցության համար։ Ամեն ինչ փոխադարձ է , իսկ հաղթանակները երկար չեն սպասեցնի»,- գրել էԱվագյանը:

Նախորդ հոդվածը
Մարմնամարզիկներն Ինդոնեզիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Մարիամ Մկրտչյանը կանանց գրոսմայստերի կոչում կստանա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։