Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Սպերցյան-Նդոնգ կոնֆլիկտը հանգուցալուծվել է
17 Հոկտեմբեր 2025

Սպերցյան-Նդոնգ կոնֆլիկտը հանգուցալուծվել է

Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկողական և կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Հայաստանի ազգային հավաքականի «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև Ռուստաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը հայտնել է, որ Նդոնգը ներողություն է խնդրել կատարվածի համար և կոնֆլիկտը հանգուցալուծվել է: Նդոնգը որակազրկվել է 2 խաղով, իսկ Սպերցյանը տուգանվել է 150 հազար ռուբլիով։

Հիշեցնենք, որ «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի տնային խաղի 85-րդ րոպեին մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից: Խաղից հետո սենեգալցին Սպերցյանին մեղադրել էր իր նկատմամբ ռասիստական վերաբերմունքի համար:

Նախորդ հոդվածը
Նոա 2-ը 6 գոլ բաց թողեց Վան 2-ից
Հաջորդ հոդվածը
Անդրեյ Մովսեսյանը պաշտոն է ստանձնել Մոսկվայի Սպարտակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։