Անդրեյ Մովսեսյանը պաշտոն է ստանձնել Մոսկվայի Սպարտակում
Անդրեյ Մովսեսյանը նշանակվել է մոսկովյան «Սպարտակ»-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ՝ Ռուսաստանի ուղղությամբ ընտրության (սելեկցիայի) և երիտասարդական ֆուտբոլի զարգացման հարցերով։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը:
49-ամյա Անդրեյ Մովսեսյանը «Սպարտակի» սան է և նրա երկրորդ թիմի կազմում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում՝ հարձակվողի դիրքում։ Հանդես է եկել նաև ԲԿՄԱ-ի, «Սատուրնի», «Մոսկվայի» և «Տերեկի» կազմում։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Մովսեսյանը աշխատել է սկաու: Բացի այդ, նա զբաղեցրել է ԲԿՄԱ-ի սպորտային տնօրենի պաշտոնը։
«Բարի վերադարձ տուն, Անդրեյ Նիկոլաևիչ»,- ասվում է «Սպարտակի» տարածած հաղորդագրության մեջ։
Ֆուտբոլային պաշտոնյան ևս մեկնաբանել է իր վերադարձը «կարմիր-սպիտակների» շարքեր։ Նա նշել է, որ ուրախ է միանալ ակումբին, որը համարում է իր տունն ու պատրաստ է ուժեղացնել թիմը։ Նրա համար առաջնահերթությունը լինելու է ռուսական շուկայում ֆուտբոլիստների որոնումն ու երիտասարդների զարգացումը։