BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հրաժեշտ է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
21 Հոկտեմբեր 2025

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հրաժեշտ է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանն այսօր հրաժեշտ է տվել ՀՖՖ-ի իր գործընկերներին։ Նա աշխատանքային գործունեությունը կշարունակի ֆուտբոլի միջազգային ասպարեզում։ Արթուր Ազարյանի աշխատանքային հաջորդ փուլը ևս միտված է լինելու հայկական ֆուտբոլին աջակցելուն և այն ավելի ճանաչելի դարձնելուն։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

«Շնորհակալ եմ ՀՖՖ-ին փորձի և հնարավորությունների համար։ Այն, ինչ ձեռք եմ բերել ՀՖՖ-ում, անգին է։ Դժվար է լքել այն աշխատավայրը, որտեղ 18 տարի օրուգիշեր աշխատել ես։ Այն էմոցիաները, որոնք ապրել եմ այստեղ, կմնան ինձ հետ ամբողջ կյանքում։ Միշտ կապված եմ եղել և շարունակելու եմ կապված լինել այս կառույցին։ Հնարավորություններիս սահմանում միշտ լինելու եմ ՀՖՖ-ի և հայկական ֆուտբոլի կողքին։ Հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս, քանի որ ես շարունակելու եմ ինձ համարել այս ամենի մի մասնիկը։ Հավաքականի և հայկական ֆուտբոլի հաջողությունը, ինչպես միշտ, լինելու է նաև իմը։ Շնորհակալ եմ ՀՖՖ-ի ղեկավարությանը՝ ինձ հնարավորություն տալու, և բոլոր գործընկերներիս համատեղ արդյունավետ աշխատանքի համար», - հայտարարել է Արթուր Ազարյանը։

«Շնորհակալ եմ Արթուր Ազարյանին տարիների նվիրված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։ Մաղթում եմ նոր ձեռքբերումներ, անսահման հնարավորություններ և հաջողություն հետագա կարիերայում։ Վստահ եմ, որ հետագա գործունեության ընթացքում Արթուր Ազարյանը շարունակելու է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը և աջակցելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրականացրած ծրագրերին», - ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Արթուր Ազարյանը ՀՖՖ-ում աշխատում է 2007 թվականից։ 2013 թվականից ՈւԵՖԱ-ի պատվիրակ է: Որպես պատվիրակ սպասարկել է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ավելի քան 80 հանդիպում, այդ թվում Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի և Չեմպիոնների լիգայի մի շարք կարևոր խաղեր։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Ունիվերսիտատեա Կրայովա-Նոա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Ռազմիկ Քուրդյանը՝ արծաթե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։