BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ցանկանում ենք շարունակել հաղթական ուղին․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
23 Հոկտեմբեր 2025

Ցանկանում ենք շարունակել հաղթական ուղին․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 2-րդ տուրի «Ունիվերսիտատեա Կրայովա»-«Նոա» հանդիպումից առաջ տեղի է ունեցել «Նոայի» կիսապաշտպան Տակուտո Օշիմայի ու գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի նախախաղային ասուլիսները․

Ներկայացնում ենք Պերկովիչի ուշագրավ մտքերը․

«Կրայովան լավ թիմ է, որն ունի բարձրոակ ֆուտբոլիստներ։ Նրանք լավ մրցաշրջան են անցկացնում։ Չեմ առանձնացնի որևէ ֆուտբոլիստի, յուրաքանչյուրն առանձնահատուկ է։ Մենք նույնպես ունենք որակյալ ֆուտբոլիստներ ու լիգայի փուլը սկսել ենք հաղթանակով և ցանկանում ենք շարունակել այդ ուղին։ Ուրախ ենք, որ կարող ենք խաղալ այս մակարդակում, ոգևորված ենք այս խաղով և վստահ եմ, որ մեր ցուցադրած խաղը կուրախացնի մեր երկրպագուներին»։

«Վստահ եմ, որ ունենք հստակ պատկերացում մրցակցի մասին։ Վստահ եմ նաև մեր խաղի վրա»։

«Մենք պետք է լինենք մեր առավելագույն մակարդակի վրա, եթե ցանկանում ենք միավոր վերցնել այստեղից, իսկ մենք ուզում ենք»։

«Ֆուտբոլիստներն ամբողջվին պատրաստ են։ Նրանք մոտիվացված են, կենտրոնացած և ես զգում եմ, որ սպասում են վաղվա խաղին»։

«Վերջերս ունենք որոշ խնդիրներ գրոհների եզրափակման հատվածում։ Կարծում եմ, որ խնդրի լուծումը կգտնենք աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ։ Մենք ունենք շանսեր գոլ խփելու, սա ֆուտբոլ է, հնարավոր է ամեն ինչ կատարյալ անես ու գնդակը չհատի գիծը»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ «Ունիվերսիտատեա Կրայովա»-«Նոա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին և կմեկնարկի 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Եկել ենք այստեղ հաղթելու համար․ Տակուտո Օշիմա (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Առաջին խումբ․ Ավարտվեց 13-րդ տուրը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։