BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Եկել ենք այստեղ հաղթելու համար․ Տակուտո Օշիմա (տեսանյութ)
23 Հոկտեմբեր 2025

Եկել ենք այստեղ հաղթելու համար․ Տակուտո Օշիմա (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 2-րդ տուրի «Ունիվերսիտատեա Կրայովա»-«Նոա» հանդիպումից առաջ տեղի է ունեցել «Նոայի» կիսապաշտպան Տակուտո Օշիմայի ու գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի նախախաղային ասուլիսները․

Ներկայացնում ենք Օշիմայի ուշագրավ մտքերը․

«Նրանք շատ լավ թիմ ունեն, ինչպես բոլորը գիտեն։ Նրանք հատկապես ուժեղ են, երբ դու կորցնում ես գնդակը։ Նրանք գնդակի կառավարումը վերցնում են իրենց վրա»։

«Ես ինքս ինձ միշտ ասել եմ, որ պետք է թիմի համար անեմ լավագույնը։ Յուրաքանչյուր խաղին փորձում եմ թիմին տալ ամեն ինչ, հավատում եմ դրան ու փորձում եմ դա ցույց տալ»։

«Ինձ համար Հայաստանի առաջնությունն ավելի բարդ է, քան սպասում էի։ Եթե համեմատեմ հայկական ու ռումինական առաջնությունները, ապա Ռումինիայի առաջնությունն ավելի ինտենսիվ է, բայց ես չէի սպասում, որ Հայաստանի առաջնությունն այսպես բարդ կլիներ»։

«1-ին անգամ եմ խաղալու իմ նախկին թիմի դեմ։ Յուրահատուկ զգացմունքներ ունեմ՝ տեսնելու իմ նախկին թիմակիցներին ու թիմի երկրպագուներին»։ Կարոտել եմ այս մարզադաշտն ու երկրպագուներին»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ «Ունիվերսիտատեա Կրայովա»-«Նոա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին և կմեկնարկի 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Տերտերյանն ու Գեղամյանը զիջեցին բրոնզե մեդալի համար պայքարում
Հաջորդ հոդվածը
Ցանկանում ենք շարունակել հաղթական ուղին․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։