BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Արարատ-Արմենիան դժվարին հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ
25 Հոկտեմբեր 2025

Արարատ-Արմենիան դժվարին հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր ԲԿՄԱ-ին ու հասավ կամային հաղթանակի՝ 2։1 հաշվով։

17-րդ րոպեին Խոսե Ջունիոր Բուենոն գրավեց սեփական դարպասը։ 2-րդ կեսի մեկնարկից 1 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Արգիշտի Պետրոսյանը, իսկ խաղավարտից 4 րոպե առաջ Փոլ Այոնգոն ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3 միավոր նվիրելով «Արարատ-Արմենիային»։

Այս հաղթանակից հետո Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 24 միավորով 2-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին», «Ուրարտուն» 5 անպատասխան գնդակ էր ուղարկել «Շիրակի» դարպասը, իսկ «Փյունիկը» 2։0 հաշվով առավելության էր հասել «Գանձասարի» նկատմամբ։ Տուրը կեզրափակվի «Արարատ»-«Նոա» խաղով։

Նախորդ հոդվածը
Փյունիկն առավելության հասավ Գանձասարի նկատմամբ
Հաջորդ հոդվածը
Ինտերը զիջեց Նապոլիին․ Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։