BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար
28 Հոկտեմբեր 2025

Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար

«Նոայի» մամուլի քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-«Սիգմա Օլոմոուց» հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար:

 
«Մեր գործընկեր Armenia Wine-ը ձեռք է բերել հատուկ «Նոա»-«Սիգմա Օլոմոուց» հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը ձեզ համար և նվիրում է բոլոր ֆուտբոլասերներին:
Տոմսերը կարող եք անվճար ստանալ հանդիպման օրը` նոյեմբերի 6-ին` «Հանրապետական» մարզադաշտի մուտքի մոտ գտնվող Armenia Wine-ի տաղավարից»,- ասվում է ակումբի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման մեկնարկը 21:45-ին է: Արևելյան և Արևմտյան տրիբունաների տոմսերը կարող եք ձեռք բերել noah.am կայքից:

Նախորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Արարատի Արաքս-Շիրակ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։