BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Գերլարված պայքարում Վանը հաղթանակ կորզեց Շիրակի դեմ խաղում
02 Նոյեմբեր 2025

Գերլարված պայքարում Վանը հաղթանակ կորզեց Շիրակի դեմ խաղում

Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Վանը» հյուրընկալվել էր «Շիրակին» ու հաղթեց 3:2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ջեսե Ակիլան` խփելով «Շիրակի» կազմում իր առաջին գոլը։ 57-րդ րոպեին Դավիթ Կիրակոսյանի 11-մետրանոցից իրացրած հարվածը դիպավ դարպասաձողին, ինչից հետո Կաուա Ֆերեյրան վերականգնեց հաշվի հավասարությունը։

62-րդ րոպեին Գագիկ Ակուլյանը կրկին առաջին մղեց գյումրեցիներին։ 13 րոպե անց Ջեֆերսոն Գրանադոն հաշիվը դարձրեց 2:2։

Հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին Հրայր Մկոյանը հաղթանակ պարգևեց «Վանին»։

Այս խաղից հետո Չարենցավանը ներկայացնող ակումբը 14 միավորով 6-րդ տեղում է։ «Շիրակը» 6 միավորով նախավերջին` 9-րդ հորիզոնականում է։

Նախորդ հոդվածը
Իվուն վերադարձավ խաղադաշտ, բայց անհարմարություն զգաց ու փոխարինվեց․ Ռուբինը ոչ-ոքի խաղաց
Հաջորդ հոդվածը
Հանդերձարանում տղաներին հորդորեցինք հավատալ իրենց ուժերին․ Արթուր Ասոյանը՝ Շիրակի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։