Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Իվուն վերադարձավ խաղադաշտ, բայց անհարմարություն զգաց ու փոխարինվեց․ Ռուբինը ոչ-ոքի խաղաց
01 Նոյեմբեր 2025

Իվուն վերադարձավ խաղադաշտ, բայց անհարմարություն զգաց ու փոխարինվեց․ Ռուբինը ոչ-ոքի խաղաց

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ռուբինն» ընդունել էր Մախաչկալայի «Դինամոյին»։ Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռուբինի» վերջին 2 հանդիպումները, վերադարձել էր թիմի մեկնարկային կազմ։

Իվուն հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին փոխարինվեց։ Նշվում է, որ ֆուտբոլիստը անհարմարություն է զգացել ու հարկադրաբար փոխարինվել է։ Ըստ ամենայնի, Իվուն պատրաստ կլինի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին՝ Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ։

Այս խաղից հետո «Ռուբինը» 19 միավորով 7-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Ակրոնը հաղթեց Ռոստովին․ Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Գերլարված պայքարում Վանը հաղթանակ կորզեց Շիրակի դեմ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։