Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է լրագրողների մինի-ֆուտբոլի մրցաշար
03 Նոյեմբեր 2025

Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է լրագրողների մինի-ֆուտբոլի մրցաշար

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է լրագրողների մինի-ֆուտբոլի մրցաշար՝ «Ֆուտբոլ՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի շրջանակում։

Մրցաշարին մասնակցել են հինգ լրատվամիջոցների թիմեր, որոնք հաղթողին որոշել են շրջանաձև մրցակարգով։ Մրցաշարի հաղթող է դարձել «Մեդիամաքսի» թիմը, որը վաստակել է 7 միավոր։

Երկրորդից մինչև չորրորդ տեղերը 6-ական միավորով զբաղեցրել են երեք թիմեր։ Խփած և բաց թողած գնդակների տարբերության շնորհիվ Հանրային հեռուստաընկերության թիմը զբաղեցրել է երկրորդ, իսկ Հանրային ռադիոյի թիմը՝ երրորդ տեղը։

«Հույսի կամուրջ» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնել թիմերին մասնակցության, ոգեշնչման և հավասարության արժեքները տարածելու համար։

Նախորդ հոդվածը
Շիրակ-Վան խաղից անմիջապես հետո կրքերը ծայրաաստիճան բորբոքվել են
Հաջորդ հոդվածը
4 ներկայացուցիչ, 1 մեդալ, 2 մարզիկ՝ առանց երկամարտի արդյունքի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։