BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ուրարտուն հաղթեց Արթիկին, Հատիսը՝ Էրեբունիին. մեկնարկել է Պրոբասկետ Ա-Լիգայի նոր մրցաշրջանը
03 Նոյեմբեր 2025

Ուրարտուն հաղթեց Արթիկին, Հատիսը՝ Էրեբունիին. մեկնարկել է Պրոբասկետ Ա-Լիգայի նոր մրցաշրջանը

«Արթիկ»-«Ուրարտու» խաղով մեկնարկել է Պրոբասկետ Ա-Լիգայի նոր՝ 2025/26թթ. մրցաշրջանը: Հանդիպումն ավարտվել է «Ուրարտուի»՝ 91:68 հաշվով հաղթանակով: Հանդիպումը կայացել է Արթիկում:

Ընդ որում, նախորդ տարվա համեմատ երկուսով ավելացել է մասնակիցների թիվը:

Առաջնությունում խաղարկվող մեդալների համար այս տարի պայքարում են նաև «Էրեբունին», «Հատիսը», ԲԿՄԱ-ն, «Օլիմպավանը»: Նրանց դեկտեմբերին կմիանան նաև ամերիկացի բասկետբոլիստներով համալրված երկու թիմեր՝  «US Titans» և «Phoenix Perception»-ը։ 

Առաջին տուրի մյուս խաղերում «Օլիմպավանը» 83:61 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, իսկ  «Հատիսը» 105:74 հաշվով հաղթել է նախորդ տարվա չեմպիոնին՝ «Էրեբունուն»:

Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 8-9-ին:

Նախորդ հոդվածը
4 ներկայացուցիչ, 1 մեդալ, 2 մարզիկ՝ առանց երկամարտի արդյունքի
Հաջորդ հոդվածը
Վահե Աղասյանը՝ ձյուդոյի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։