BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Սիգման շատ կայուն թիմ է․ Անհամբեր սպասում եմ վաղվա հանդիպմանը․ Սանդրո Պերկովիչը՝ Սիգմայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)
05 Նոյեմբեր 2025

Սիգման շատ կայուն թիմ է․ Անհամբեր սպասում եմ վաղվա հանդիպմանը․ Սանդրո Պերկովիչը՝ Սիգմայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում «Նոան» կընդունի չեխական «Սիգմային»։ Խաղից առաջ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու պաշտպան Սերգեյ Մուրադյանը պատասխանել են լրագրողների հարցերին․

«Ունենք կարևոր ֆուտբոլիստներ, որոնք վաղը չեն խաղալու վնասածքի պատճառով, բայց, բարեբախտաբար, ունենք մեծ հայտացուցակ լավ ֆուտբոլիստներով։ Վստահ եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն իրենց լավագույնը կտան։ Սա լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր վերջերս քիչ խաղաժամանակ են ստանում»։

«Արարատ-Արմենիայի» հետ խաղը թողել ենք անցյալում, քանի որ չես կարող հետ գնալ։ Մեր ամբողջ կենտրոնացումը վաղվա խաղի վրա։ Գիտենք, որ վաղվա հանդիպումը մեզանից շատ ջանք կխլի։ Բոլորս գիտենք, թե չեխական ակումբներն ինչպես են խաղում եվրագավաթներում։ «Սիգման» դարձել է Չեխիայի գավաթակիր, առաջնությունում ևս շատ լավ են խաղում։ Շատ կայուն թիմ է»,-նշել է Պերկովիչը։

«Կարծում եմ, Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը սկսել ենք 2 լավ խաղով ու տվյալ պահին ունենք 4 միավոր։ Եթե շարունակենք այս կերպ՝ կկարողանանք հաջողության հասնել։ Անհամբեր սպասում եմ վաղվա խաղին։ Պետք է անենք ամեն ինչ՝ ինչ կարող ենք, քանի որ խաղում ենք տանը՝ շատ կարևո հանդիպում է։ Քանի որ մեր երկրպագուներն էլ կլինեն մեզ հետ, խաղից հետո կնշենք միասին»,-նշել է Պերկովիչը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ «Նոա»-«Սիգմա» հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21։45-ին։

Նախորդ հոդվածը
Մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց մենք պատրաստ ենք լավ խաղ ցուցադրել․ Սերգեյ Մուրադյանը՝ Սիգմայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հանդիպման ֆավորիտը Նոան է, բայց մենք խաղալու ենք մեծ վճռականությամբ․ Սիգմայի գլխավոր մարզիչը՝ Նոայի դեմ խաղից առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։