Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Հանդիպման ֆավորիտը Նոան է, բայց մենք խաղալու ենք մեծ վճռականությամբ․ Սիգմայի գլխավոր մարզիչը՝ Նոայի դեմ խաղից առաջ
05 Նոյեմբեր 2025 |  323

Հանդիպման ֆավորիտը Նոան է, բայց մենք խաղալու ենք մեծ վճռականությամբ․ Սիգմայի գլխավոր մարզիչը՝ Նոայի դեմ խաղից առաջ

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում «Նոան» կընդունի չեխական «Սիգմային»։ Խաղից առաջ «Սիգմայի» գլխավոր մարզիչ Տոմաշ Յանոտկան պատասխանել է լրագրողների հարցերին․

Ներկայացնում ենք չեխական ակումբի գլխավոր մարզչի ուշագրավ մտքերը․

Կոնֆերենցիաների լիգայի նախորդ մրցաշրջանի «Նոա»-«Մլադա» (2։0) խաղի մասին․


«Ճիշտ ասած՝ այդ խաղը դիտել էինք ուղիղ եթերով։ Պետք է նշեմ, որ այն ժամանակ դեռ պատկերացում չունեի Հայաստանի առաջնության ու այն թիմերի մասին, որոնք մասնակցում են եվրոպական գավաթներին։ Այդ արդյունքն ինձ անակնկալի բերեց։ Ավելի ճիշտ՝ այն, ինչ կատարվեց խաղադաշտում։ «Նոան» այդ օրը արժանիորեն հաղթեց։ Սակայն այսօրվա պատրաստվածության և վերլուծությունների համար այդ հանդիպման տեսագրությունները չենք օգտագործել։ Մենք ուսումնասիրել ենք ներկայիս մրցաշրջանի խաղերը և «Նոայի» այս տարվա երկու հանդիպումները Կոնֆերենցիայի լիգայում»։

«Նոայի» խաղաոճի մասին․

«Վստահ եմ, մենք ունենք բավարար նյութ և վերլուծություն՝ «Նոայի» որակը չեզոքացնելու համար։ Գիտակցում ենք, որ ֆուտբոլիստները, հատկապես լեգեոներները, ունեն բարձր անհատական վարպետություն։ Վստահ եմ, որ կունենանք անհրաժեշտ գործիքներ դա չեզոքացնելու և միաժամանակ ինքներս վտանգ ստեղծելու համար։ Պատկերացնում ենք «Նոայի» ուժը, հատկապես՝ սեփական հարկի տակ»։

- Ո՞վ է, ձեր կարծիքով, հանդիպման ֆավորիտը։

«Իմ կարծիքով՝ տնային թիմը։ Արդեն հիմնականփուլի մեկնարկից առաջ կանխատեսումներում նրանք ավելի մեծ շանսեր ունեին հաջորդ փուլ անցնելու համար։ Բացի այդ՝ սեփական հարկի տակ խաղալու առավելությունը, եվրոպական մրցաշարերում հանդես գալու ավելի մեծ փորձը։ Նրանք երկրի չեմպիոնն են։ Մենք տեսնում ենք մրցակցի ուժն ու հարգանքով ենք վերաբերվում նրանց։ Մյուս կողմից՝ վստահ եմ, որ խաղին կմոտենանք մեծ վճռականությամբ։ Կփորձենք շարունակել մեր արդյունքները և օգտագործել այն փորձը, որը որպես նորեկ արդեն ձեռք ենք բերել ու նույնիսկ միավորների տեսքով ամրագրել»։

Հիշեցնենք, որ «Նոա»-«Սիգմա» հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21։45-ին։

Նախորդ հոդվածը
Սիգման շատ կայուն թիմ է․ Անհամբեր սպասում եմ վաղվա հանդիպմանը․ Սանդրո Պերկովիչը՝ Սիգմայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Սամբիստները Ղրղզստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։