BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Լեգիան ու Սլովանը պարտվեցին հերթական տուրում․ Ցրվենա Զվեզդան 1-ին հաղթանակը տարավ ԵԼ-ում (տեսայնութ)
07 Նոյեմբեր 2025

Լեգիան ու Սլովանը պարտվեցին հերթական տուրում․ Ցրվենա Զվեզդան 1-ին հաղթանակը տարավ ԵԼ-ում (տեսայնութ)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանն իրենց ակումբների կազմում մասնակցեցին եվրագավաթային հերթական հանդիպումներին։

Եվրոպա լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» ընդունել էր «Լիլին» ու հաղթեց նվազագույն հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված էր սերբական ակումբի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ «Ցրվենա Զվեզդան» հաղթեց նվազագույն հաշվով՝ Մարկո Արնաուտովիչի 85-րդ րոպեին իրացրած դիպուկ 11-մետրանոցի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո «Ցրվենա Զվեզդան» 4 միավորով 25-րդ տեղում է ու հաջորդ տուրերում կմրցի ՖԱՍԲ-ի, «Շտուրմ Գրացի», «Մալմյոյի» ու «Սելտայի» հետ։

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում էլ Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվել էր ֆիննական ԿուՊՍ-ին ու զիջեց 1։3 հաշվով։ Ազգային ընտրանու կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը (որը որակազրկված է ու չի օգնի հավաքականին առաջիկա 3 պաշտնական հանդիպումների ընթացքում) ընդգրկված էր Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում, բայց փոխարինվեց 65-րդ րոպեին։ 

«Սլովանը» միավոր չունի ու 34-րդ տեղում է։ Առաջիկա տուրերի ընթացքում Բարսեղյանն ու թիմակիցները կմրցեն «Ռայո Վալեկանոյի», «Սամսունսփորի» ու «Հակենի» հետ։

Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» էլ, նույն մրցաշարում 1։2 հաշվով զիջեց «Ցելյեին»։ Վահան Բիչախչյանը բացակայում էր «Լեգիայի» հայտացուցակից։ Լեհական թիմը 3 միավորով մրցաշարային աղյուսակի 25-րդ տեղում է ու հաջորդ տուրերի ընթացքում կմրցի «Սպարտա Պրահայի», «Նոայի» ու «Լինքոլն Ռեդ Իմփսի» հետ։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը կլինի ազգային հավաքականի ավագը
Հաջորդ հոդվածը
Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից․ Չեմ կարծում, որ ֆավորիտ էինք․ Սանդրո Պերկովիչը՝ Սիգմայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։