BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից․ Չեմ կարծում, որ ֆավորիտ էինք․ Սանդրո Պերկովիչը՝ Սիգմայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)
07 Նոյեմբեր 2025

Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից․ Չեմ կարծում, որ ֆավորիտ էինք․ Սանդրո Պերկովիչը՝ Սիգմայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրի «Նոա»-«Սիգմա» (1։2) հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Շնորհավորում եմ «Սիգմային»։ Եվրագավաթային լիգայի փուլի այս տեսակ խաղերում մեր կատարած սխալների համար վճարեցինք։ Մենք 2 գոլն էլ բաց թողեցինք ստանդարտներից՝ 1-ինը եզրային նետում էր, 2-րդը՝ անկյունայինից։ 2-րդ խաղակեսին գնացինք ռիսկի ու փորձեցինք փոխել խաղի սխեման։ Ցավոք սրտի, չկարողացանք գոլ խփել։ Եթե ինչ-որ մեկը լիգայի փուլի մեկնարկից առաջ ինձ առաջարկեր, որ 3 խաղից հետո ունենանայինք 4 միավոր, ես, միևնույն է, կհամաձայնեի։ Իհարկե, այսօր ուրախ չեմ, բայց մենք ունենք 3 խաղ։ Մեզ անհրաժեշտ կլինի 8 միավոր ու կարծում եմ, կկարողանանք դա անել»։

«Իհարկե, կարող էինք ավելի լավ խաղալ, բայց իմ խաղացողները հնարավոր ամեն ինչ արեցին։ Ես նրանց ոչինչ չեմ կարող ասել։ «Սիգման» իրոք արժանի էր հաղթանակի այսօր։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իրենց և մենք շարժվում ենք առաջ»։

«Ես չեմ կարծում, որ մենք ֆավորիտ էինք։ «Սիգման» լավ թիմ է ու ես երեկ էլ նշեցի, որ «Սիգման» գավաթակիր է այնպիսի երկրում, որտեղ խաղում են բարձր մակարդակի թիմեր»։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Լեգիան ու Սլովանը պարտվեցին հերթական տուրում․ Ցրվենա Զվեզդան 1-ին հաղթանակը տարավ ԵԼ-ում (տեսայնութ)
Հաջորդ հոդվածը
Շատ կարևոր հաղթանակ էր․ Նոան միայն մեկ անակնկալ մատուցեց․ Սիգմայի գլխավոր մարզիչը՝ Նոայի դեմ խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։