BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ Մ14 առաջնության փոխչեմպիոն
12 Նոյեմբեր 2025

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ Մ14 առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ, 17-ամյա Վահե Սուքիասյանը դարձել է Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության հաղթող: 

Վահեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր։ 13-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթող է ճանաչվել նաև շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում, որին մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 շախմատիստ: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

Մեդալակիր շախմատիստները հանդես են եկել Հայաստանի շախմատի ակադեմիայի ավագ մարզիչ, միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ:

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունը ներառել է 12 տարիքային խումբ՝ մինչև 18, 16, 14, 12, 10 և 8 տարեկան պատանիներ ու աղջիկներ։

Բենիկ Ագասարովը Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում կիսել է 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Բենիկը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ռոբերտ Փիլիպոսյանը մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Մանվել Առաքելյանը մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Սերգեյ Ենոքյանը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:  Դավիթ Մելքոնյանը մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Մանվել Վարդանյանը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը, իսկ Դավիթ Դալալոյանը՝ 15-րդ:

Աղջիկների թիմից Նվարդ Հայրապետյանը մինչև 18 տարեկանների մրցաշարում զբաղեցրել է 11-րդ, իսկ Պոլինա Կոբակը՝ 14-րդ հորիզոնականը: Անի Ավետիսյանը մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: 

Նախորդ հոդվածը
7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնություններում
Հաջորդ հոդվածը
Արամ Ոսկանյանը՝ Փյունիկի ակադեմիայի գլխավոր մարզիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։