BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հոգեբանորեն պատրաստ ենք և՛ հաղթանակի, և՛ ոչ-ոքիի, և պարտության․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից առաջ
12 Նոյեմբեր 2025

Հոգեբանորեն պատրաստ ենք և՛ հաղթանակի, և՛ ոչ-ոքիի, և պարտության․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից առաջ

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան-Հունգարիա խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանի ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Ներկայացնում ենք Մելիքյանի ուշագրավ մտքերը

«Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին։ Ունենք կորուստներ, բայց այլ կողմից նայելիս ունենք հնարավորություն մյուս ֆուտբոլիստներին տեսնելու և սա լավ շանս է։ Իմ համար շատ լավ փորձություն է և վերլուծության մեծ առիթ կլինի վերլուծելու ու ճիշտ ուղղությամբ շարժվելու։ Կհաղթենք, թե ոչ, շատ կուզենայի, որ հաղթեինք, բայց մենք հոգեբանորեն պատրաստ ենք և՛ հաղթանակի, և՛ ոչ-ոքիի, և պարտության։ Բայց ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ ենք պայքարի»։

«Ինձ համար շատ կարևոր է թիմի մթնլորոտը, տրամադրվածությունը, պոզիտիվը և ես համոզված եմ, որ շատ հարցեր այս կարճ ժամանակահատվածում լուծվել են։ Այն հարցերը, որ մինչ ինձ կային կապված կոլեկտիվի հետ ես 90%-ով լուծել եմ և այդ հարցով առայժմ աշխատանք է տարվում։ Հոկտեմբերյան խաղերի պարտությունները մեզ վրա չեն ազդել, այլ տվել են սխալներն ուղղելու առիթ»։

«Շանսեր կան, բայց շատ չեմ համարում, բայց քանի որ ունենք, պետք է պայքարենք։ Ես չեմ եկել հավաքական, որ այս մրցափուլում հարցեր լուծեմ արդյունքների հետ կապված, այո, շատ կցանկանայի, բայց այս ցիկլում, ինչի համար եկել եմ, այդ աշխատանքը տանում ենք ու շատ գոհ եմ։ Արդյո՞ւնք եք ուզում, այո ես էլ եմ ուզում։ Այո, դրա համար կպայքարենք։ Շանսեր ունե՞նք։ Այո, ունենք ու դրա համար կպայքարենք»։

«Անպայման ընկերական խաղերին փորձարկումներ կանեմ։ Ընկերական խաղերին կկարողանամ ֆուտբոլիստներին տալ հնարավորություն, որ մտնեն մրցակցության մեջ։ Հավաքականին պետք է բերեմ այն կետին, որ լինի առողջ մրցակցություն ու որևէ մեկը չզգա, որ փոխարինվող չէ։ Բոլորն էլ պետք է զգան, որ հնարավոր է փոխարինման մեջ ընկնեն»։

«Հավատում եմ Ֆին Գերագուսյանին ու մեր երիտասարդներին, բայց պետք է ունենանք դրա հնարավորությունը ու կսպասենք ընկերական խաղերին, որ կարողանանք պրակտիկայի մեջ տեսնել։ Դուք վաղը կտեսնեք թիմ, մեկնարկային կազմ, որտեղ թիմի  մեծ մասը լինելու են Հայաստանի առաջնությունից։ Չեմ հիշում, երբ է նման բան եղել, որ տեղացիներն ավելի շատ լինեն, քան դրսի տղաները։ Դա մի տեղ ինձ ուրախացնում է, որ ներսի տղաներն ունենան մոտիվացիա, որ կկարողանան խաղալ Հայաստանի հավաքականում։ Ռի՞սկ է, այո ռիսկ է, դրա համար ես չեմ վախենում պարտությունից ու շատ մեծ ցանկություն ունեմ հաղթելու»։

«Առայժմ Նորբերտ-Բրիասկո Բալեկյանին չեմ դիտարկում։ Երբ դրսից կհրավիրենք ֆուտբոլիստներ, ես պետք է վստահ լինեմ, որ նա մոտ է մեկնարկային կազմին, եթե ոչ, տեղացիները պետք է աշխատեն, որ մտնեն մրցակցության մեջ»։

«Ադամյանի մասով փակագծերը չեմ բացի, դա ներքին խոհանոցի հարց է և չեմ խոսի այդ մասին, կներեք։ Ինչ վերաբերում է Բանդիկյանին, այո հրավիրել եմ, որովհետև 20 տարեկան է ու իրեն տեսնում եմ, որ ապագայում կօգնի։ Եթե լինի առիթ, չեմ վախենա իրեն վստահել»։

«Նարեկ Գրիգորյանի հետ հույսեր կապում եմ։ Պետք է համբերել։ Ինքն իր տեղում է»։

«Մեր նպատակն առաջին հերթին չի եղել, որ խմբում 1-2-րդ տեղերը զբաղեցնենք։ Մեր նպատակը՝ կարողանանք ունենալ ճիշտ ուղղություն, ճիշտ աշխատանք, սխալների վերլուծում, ուղղում, առողջ մթնոլորտ ու շատ-շատ հարցեր։ Այս հանդիպումներում ես չեմ մտածում խմբից դուրս գալու կամ հաղթելու մասին։ Մտածում եմ, որ լավ շանս է այս հանդիպումները շատ բաների վրա աշխատելու։ Եթե հաղթենք, շատ ուրախ կլինեմ, բայց եթե չկարողանանք էլ, այս խաղերով շատ հարցեր կարող ենք լուծել մեր ապագայի համար»։

Կարեն Մուրադյանի ասուլիսն ընթերցեք այստեղ։

Հիշեցնենք, որ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21։00-ին։

Նախորդ հոդվածը
Պետք է անմնացորդ նվիրվենք ու կհասնենք դրական արդյունքի․ Կարեն Մուրադյան
Հաջորդ հոդվածը
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի 5-րդ փուլում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։