BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հաղթանակները դեռ առջևում են․ Արթուր Սերոբյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո
14 Նոյեմբեր 2025

Հաղթանակները դեռ առջևում են․ Արթուր Սերոբյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը Հայաստան-Հունգարիա (0։1) խաղից հետո խոսել է խաղի մասին։

«Շատ լավ հանդիպում անցկացրինք։ 2-րդ կեսում տիրում էինք խաղին, ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք, բայց սա ֆուտբոլ է։ Կարծում եմ, արժանի չէինք պարտվելուն, բայց չկարողացանք գոլ խփել։ Շարժվում ենք առաջ, պատրաստվում ենք մյուս հանդիպմանը։ Բոլորը տեսնում են խաղադաշտում, թե ինչ է փոխել Եղիշե Մելիքյանը։ Հիմա լրիվ ուրիշ ֆուտբոլի ենք խաղում։ Ինքներդ տեսաք, որ Հունգարիայի հավաքականի նման թիմի դեմ 2-րդ կեսում ինչ ֆուտբոլի էինք խաղում։ Ավելի ենք բարելավելու և հաղթանակները դեռ առջևում են»,-նշել է Սերոբյանը։

Հիշեցնենք, որ Հունգարիայի ընտրանու միակ գոլը հեղինակել էր Բարնաբաշ Վարգան՝ 32-րդ րոպեին։ Նոյեմբերի 16-ին Հայաստան ազգային հավաքականը կանցկացնի տարվա վերջին հանդիպումը՝ ընտրական փուլի 6-րդ տուրում հյուրընկալվելով Պորտուգալիայի ընտրանուն։

Նախորդ հոդվածը
Չեմ վախենում պարտվելուց․ Վախենում եմ վախկոտների հետ պայքարի գնալուց․ Իմ թիմը վախկոտ չէ․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հպարտ եմ թիմով․ Էդուարդ Սպերցյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։