Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Չեմ վախենում պարտվելուց․ Վախենում եմ վախկոտների հետ պայքարի գնալուց․ Իմ թիմը վախկոտ չէ․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
14 Նոյեմբեր 2025 |  234

Չեմ վախենում պարտվելուց․ Վախենում եմ վախկոտների հետ պայքարի գնալուց․ Իմ թիմը վախկոտ չէ․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան-Հունգարիա (0։1) հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

Առանձնացրել ենք 46-ամյա մասնագետի ուշագրավ մտքերը․

«Մեր համար հերթական հանդիպումն է ստացվում, որում ունեինք հնարավորություն չպարտվելու, հաղթելու, բայց պարտվում ենք։ Ափսոսանքով եմ ասում այս ամենը։ Հպարտ եմ իմ տղաներով։ Կա թիմային ոգի, սրտանց աշխատում են, միասնություն կա, թիմ կա, ինչն ուրախացնում է։

Չեմ կարող ասել, որ Հունգարիան արժանի չէր հաղթանակի։ Արժանի էր։ Շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում։ Մենք մեր սխալների մասին կմտածենք և կշարժվենք առաջ»։

«Իմ օրոք շատ հարցեր է լուծվել, բայց ամենակարևորն այն է, որ այս խաղն էլ ցույց տվեց, որ մրցակցություն կա ու ոչ մի ֆուտբոլիստ չիմանա, որ ինքը մյուսից ավելի լավն է կամ փոխարինվող չէ։ Երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք»։

«Ներողություն եմ խնդրում, որ միավորներ չենք հավաքում, բայց շնորհակալ եմ, որ գնահատում են մեր այսօրվա ռեսուրը և ադեկվատ ռեակցիա են տալիս։ Եթե արդյունք չկա, երկրպագուն միշտ ճիշտ է։ Իմ բախտը բերել է, որ ունենք նման երկրպագուներ, որ հասկանում են ու համբերում են, դրա համար շնորհակալ եմ։ Դա ինձ մոտիվացնում է»։

«Ազգային հավաքականում պետք է խաղան նվիրված ու համարեն, որ սա պատերազմ է»։

«Ես չեմ վախենում պարտվելուց, ես վախենում եմ վախկոտների հետ պայքարի գնալուց։ Իմ թիմը վախկոտ չէ»։

«Ամեն ինչ լավ կլինի»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ Հունգարիայի ընտրանու միակ գոլը հեղինակել էր Բարնաբաշ Վարգան՝ 32-րդ րոպեին։ Նոյեմբերի 16-ին Հայաստան ազգային հավաքականը կանցկացնի տարվա վերջին հանդիպումը՝ ընտրական փուլի 6-րդ տուրում հյուրընկալվելով Պորտուգալիայի ընտրանուն։

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Հունգարիային
Հաջորդ հոդվածը
Հաղթանակները դեռ առջևում են․ Արթուր Սերոբյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։