Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արսեն Զախարյանը մեկնաբանել է մրցաշրջանի առաջին գոլն ու մեկնարկային կազմում առաջին խաղը
24 Փետրվար 2025

Արսեն Զախարյանը մեկնաբանել է մրցաշրջանի առաջին գոլն ու մեկնարկային կազմում առաջին խաղը

«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում 2024/2025 մրցաշրջանում առաջին անգամ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, ինչպես նաև խփել է ընթացիկ մրցաշրջանում իր առաջին գոլը:

Հանդիպումից հետո Արսենը խոսել է տպավորությունների մասին:

«Տևական դադարից հետո ես առաջին անգամ դուրս եկա հիմնական կազմում, ինչի համար շատ ուրախ եմ։ Իհարկե, ես մի փոքր հոգնած էի, բայց երկար ժամանակ չէի խաղացել, ուստի շատ ուրախ եմ։

Այո, ես գոլ խփեցի, դարպասապահը փակեց այն երկրորդ դրվագում, բայց ոչինչ, հուսով եմ, որ ապագայում ավելի շատ գոլեր կլինեն, մենք շարունակում ենք աշխատել։ Առաջիկա հանդիպումները բարդ են լինելու, բայց հուսով եմ, որ մեզ համար ամեն ինչ հաջող կլինի, պատրաստ կլինենք այս խաղերին»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Զախարյանը։

«Ռեալ Սոսյեդադն» Իսպանիայի առաջնությունում անցկացրած 25 խաղում ունի 34 միավոր։ Թիմը մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում է։ «Լեգանեսը» 24 միավորով մնաց 16-րդ տեղում։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա - Ուրարտու հանդիպումը կկայանա Չարենցավանում
Հաջորդ հոդվածը
Նոան 4 անպատասխան գնդակ ուղարկեց Վեստ Արմենիայի դարպասը, Դաշյանի 50-րդ գոլը ՀՊԼ-ում, Չինարիի դուբլը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։